Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել Զազա Գախելաձեի ազատման գործում ունեցած ավանդի համար
Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել Զազա Գախելաձեի ազատման գործում ունեցած ավանդի համար

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինի միջև:

Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր շվեյցարացի գործընկերոջը բռնազավթիչ ռեժիմի կողմից անօրինական կերպով ձերբակալված Զազա Գախելաձեին ազատ արձակելու գործում ներդրած ավանդի ու ջանքերի համար:

«Իր հերթին, Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կրկին հրավիրեց Վրաստանի Նախագահին, քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Շվեյցարիա 2020 թվականին չեղարկվել է: Կողմերը զրուցել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության խորացման և զարգացման մասին և կարևորել քաղաքական, տնտեսական, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում հետագա խորացման հնարավորությունները», – ասված է հայտարարության մեջ: