Սալոմե Զուրաբիշվիլին պետական արարողությունների նստավայրում հանդիպում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին
Սալոմե Զուրաբիշվիլին պետական արարողությունների նստավայրում հանդիպում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետական արարողությունների նստավայրում հանդիպում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո հանդիպում է կայանալու է ընդլայնված ձևաչափում: Նախատեսված են նաև մամուլի համար համատեղ հայտարարություններ:

Նախքան հանդիպման մեկնարկը պետական արարողությունների պալատում կայացել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիդի և Կիպրոսի պետական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

Դիմավորման արարողությանը կատարվել են Կիպրոսի և Վրաստանի օրհներգերը: Վրաստանի և Կիպրոսի նախագահները հարգել են Վրաստանի պետական դրոշը և միմյանց ներկայացրել պետական պատվիրակությունները:

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը կնոջ՝ Անդրի Անաստասիադիսի հետ միասին առաջին անգամ այցելել է Վրաստան: Երկօրյա այցի շրջանակներում Կիպրոսի նախագահը հանդիպելու է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին: Այցի շրջանակներում անցկացվելու է բիզնես-ֆորում, որտեղ քննարկելու են Վրաստանի և Կիպրոսի միջև տնտեսական հարաբերությունների հեռանկարները, ստորագրվելու է մի քանի պայմանագիր: Անաստասիադիսը հանդիպելու է նաև Վրաստանի պատրիարքին: