Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հետ: Հանդիպումը սկսվել է քիչ առաջ: Դեմ առ դեմ հանդիպումից հետո, Վրաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար:

Այցի շրջանակներում Շառլ Միշելը հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը:

Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: