Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է  օկուպացնող սահմանային անցակետերի բացման առնչությամբ Ժնևի բանակցությունների համանախագահների հայտարարությունը
Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է օկուպացնող սահմանային անցակետերի բացման առնչությամբ Ժնևի բանակցությունների համանախագահների հայտարարությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է օկուպացնող սահմանային անցակետերի բացման առնչությամբ Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների հայտարարությանը:

«Ողջունում եմ Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների կոչին, օկուպացնող գոտու սահմանային անցակետերի բացման առնչությամբ: Միջազգային հանրության նկատմամբ իմ երեկվա դիմումից հետո, հույս եմ հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանության համար կլինի առաջընթաց»,- գրում է նախագահը «Թվիթերի» պաշտոնական էջում:

Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները Վրաստանում բռնազավթված Ցխինվալիի շրջանի վարչական գոտու երկայնքով ստեղծված իրավիճակի առնչությամբ տարածում են հայտարարություն և «Հարավային Օսեթիայի» բոլոր անցակետերն անհապաղ բացելու կոչ անում: