Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը
Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը ներկա են գտնվելու Վրաստանի, Բալթյան երկրների և Հունգարիայի նախագահները: Այս մասին տեղեկություն է տարածում ուկրաինական մամուլը՝ վկայակոչելով արտաքին գերատեսչության մամլո քարտուղար Եկատերինա Զելենկոյին:

Նրա խոսքով, ինչպես սպասվում է, երդմնակալությանը ներկա է գտնվելու նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարեկ Շևչիվիչը, իսկ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորելու է գլխավոր քարտուղարի օգնական Ալեխանդրո Ալվար-Գոնսալեսը:

Տեղեկությունը, որ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը ներկա է գտնվելու Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայությունում:

Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությունն անցկացվելու է մայիսի 20-ին: