Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը
Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը

Կիևում այսօր անցկացվելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությունը:

Արարողությանը ներկա է գտնվելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը ներկա են գտնվելու Վրաստանի, Բալթյան երկրների և Հունգարիայի նախագահները: Այս մասին տեղեկություն է տարածում ուկրաինական մամուլը՝ վկայակոչելով արտաքին գերատեսչության մամլո քարտուղար Եկատերինա Զելենկոյին:

Երդմնակալությանը ներկա է գտնվելու նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարեկ Շևչիվիչը, իսկ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորելու է գլխավոր քարտուղարի օգնական Ալեխանդրո Ալվար-Գոնսալեսը: