Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվել Ելիսեյան պալատում կայացած ճաշին
Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվել Ելիսեյան պալատում կայացած ճաշին

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին, ով Փարիզում մասնակցել է Ֆրանսիայի նախկին նախագահ, Ժակ Շիրակի մահվան առթիվ տեղի ունեցած եկեղեցական արարողությանը, այցելել է Ելիսեյան պալատ:

Զուրաբիշվիլիին, այլ պատվավոր հյուրերի հետ միասին, դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը ՝ Բրիջիթ Մակրոնը:

Նախագահ Մակրոնը ճաշի էր հրավիրել մոտ 30 երկրների ներկա և նախկին պաշտոնյաներին: