Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին այցով մեկնելու է Բրյուսել
Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին այցով մեկնելու է Բրյուսել

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին այցով մեկնելու է Բրյուսել:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, այս այցի մասին նշվել է այսօր, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ այսօրվա հանդիպմանը:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, հանդիպումներ է անցկացնելու ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում: