Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններին լինելու է անկախ թեկնածու
Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններին լինելու է անկախ թեկնածու

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններին լինելու է անկախ թեկնածու: Այս մասին նա հայտարարել է րոպեներ առաջ:

«Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին: Սա իմ որոշումն է, որի շուրջ երկար եմ խորհել: Դա տեղի չի ունեցել մեկ օրում, նման որոշումների ընդունում կապված է շատ մեծ պատասխանատվության հետ»,- հայտարարել է նա:

Սալոմե Զուրաբիշվիլին 9-րդ գումարման խորհրդարանի անդամ է: Օրենսդրական մարմնում Սալոմե Զուրաբիշվիլին Մթածմինդա թաղամասի անկախ մեծամասնական թեկնածու է: Այժմ նա խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է:

2004-2005 թվականներին Սալոմե Զուրաբիշվիլին զբաղեցնում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: