Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ չի լինի, նրանք ստիպվան նշանակելու են արտահերթ նախագահական ընտրություններ, եթե ոչ, ապա կտեսնենք շատ շուտով. Նիկա Մելիա
Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ չի լինի, նրանք ստիպվան նշանակելու են արտահերթ նախագահական ընտրություններ, եթե ոչ, ապա կտեսնենք շատ շուտով. Նիկա Մելիա

Սալոմե Զուրաբիշվիլին չի դառնալու Վրաստանի նախագահ,-այս հայտարարությունը արել է «միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Նիկա Մելիան, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բողոքի ցույցին ելույթ ունենալու ժամանակ:

«Մենք ունենք ելք, կամ այս պահին գնում ենք տուն, կամ պայքարում մինչև վերջ: Սալոմե Զուրաբիշվիլին մեր նախագահը չէ, նա չի լինելու նախագահ: Ժողովուրդ սա արժանապատվության հարց է: Արժանապատվության ընտրություն: Մենք բազմաթիվ ընտրություններում ենք պարտվել, սակայն ճանաչել ենք պարտությունը, սակայն այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը և այդ հաղթանակը խլել են ժողովրդից»,-հայտարարել է Նիկա Մելիան: