Սալոմե Զուրաբիշվիլին նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահին
Սալոմե Զուրաբիշվիլին նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահին

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և կորոնավիրուսով տուժած տնտեսության խթանման փաթեթի վերաբերյալ միաձայն համաձայնագիրը անվանել պատմական որոշում: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Այսօր պատմական օր է: Կորոնավիրուսով տուժած տնտեսության խթանման փաթեթի վերաբերյալ միաձայն համաձայնագիրը պատմական որոշում է, որով Եվրամիությունը աշխարհին ցուցադրել է համերաշխության երևելի օրինակ:

Չնայած գլոբալ ճգնաժամին և Եվրամիությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած բարդություններին, ընդունվել է որոշում, որը զգալիորեն կնպաստի Եվրամիության ամրապնդմանը և զարգացմանը:

Թողնել մեկնաբանություն