Սալոմե Զուրաբիշվիլին միշտ ասել է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածք է ներխուժել տանկերով և թնդանոցներով. Զվիադ Ձիձիգուրի
Սալոմե Զուրաբիշվիլին միշտ ասել է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածք է ներխուժել տանկերով և թնդանոցներով. Զվիադ Ձիձիգուրի

Սալոմե Զուրաբիշվիլին միշտ ասել է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածք է ներխուժել տանկերով և թնդանոցներով,-այս մասին լրագրողների մոտ ասել է խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին, որը արձագանքել է Ռուսաստանի հետ կապված նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի այսօր արված հայտարարությանը:

Ձիձիգուրիի հայտարարությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի հանդեպ չի փոխել դիրքորոշումը, այն ինչ ասել է կրկնել է նաև այսօր:

«Եթե օգտագործենք կոնտեքստից դուրս բառակապակցություններ, ապա կարող ենք պատրաստել այլ սյուժե և հայտարարել, տեսեք թե նախագահի թեկնածուն ինչեր է ասում: երբ Ռուսաստանը ներխուժել է Վրաստանի տարածք, Սալոմե Զուրաբիշվիլին միշտ խոսքել է դրա մասին: Ես երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ նրան և նա միշտ Վրաստանի հետաքրքրությունների պաշտպանն էր:

Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նա մեղավոր է այն բանում, որ այսօր Հարավային Օսիան ճանաչվել են այլ երկրների կողմից: Երբ ղեկավարում ես երկիրը, ապա պարտավոր ես պաշտպանել երկրի ամբողջականությունը: Սալոմե Զուրաբիշվիլին միշտ ասել է, որ Ռուսաստանը Վրաստանի տարածք է ներխուժել տանկերով և թնդանոցներով»,-հայտարարել է Զվիադ Ձիձիգուրին: