Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հետ կապված արարողությանը
Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հետ կապված արարողությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը գործնական այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն:

Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հետ կապված արարողությանը:

Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի, Էստոնիայի և Ուկրաինայի նախագահների հետ:

Նախագահը խոսքով ելույթ է ունենալու «50 կին Վրաստանից» ցուցահանդեսի բացմանը և «Կանանց դերը քաղաքականությունում» կոնֆերանսին: