Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով
Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով: Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի վարչությունը:

«Նախագահը պատասխանատու պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց պատվաստվելու կոչ է անում»,- նշված է նախագահի ֆեյսբուքյան էջում: