Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ում Վրաստանին աջակցող հայտարարությունների համար շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին
Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ում Վրաստանին աջակցող հայտարարությունների համար շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից հետո, ութ երկրների կողմից Վրաստանին մասին տարածված հայտարարությանը և շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը, Վրաստանի ընկերներին և գործընկերներին:

«Ես ցանկանում եմ արձագանքել մեր ընկերներին, գործընկերներին և մեր ռազմավարական գործընկերոջը, բոլոր այն երկրներին, որոնք ընդունեցին այս հայտարարությունը ՄԱԿ-ում, կամ առանձին հայտարարություններ են հրապարակել «թվիթերում», ովքեր չեն մոռացել 2008 թվականի պատերազմը, և չեն մոռանում Վրաստանի բռնազավթված տարածքները: Շնորհակալություն բոլորին, սա այն բանի նշանն է, որ ոչ մենք, ոչ էլ աշխարհը չենք հանդուրժում դրան և աշխարհը կանգնած է Վրաստանի կողքին»,- ասել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ հանդիպմանը քննարկել են 2008 թվականից պատերազմից հետո գոյություն ունեցող իրավիճակը: Հանդիպումից հետո Վրաստանի համար համատեղ հայտարարություն են տարածել՝ Բելգիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Իռլանդիան: