Սալոմե Զուրաբիշվիլին Լեհաստանում պաշտոնական հանդիպումներն սկսելու է այսօրվանից
Սալոմե Զուրաբիշվիլին Լեհաստանում պաշտոնական հանդիպումներն սկսելու է այսօրվանից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական հանդիպումներ է սկսելու այսօրվանից:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ: Վարշավայում առաջին հանդիպումը Վրաստանի նախագահն ունենալու է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անդժեյ Դուդայի հետ: Սկզբում նախագահի նստավայրում կայանալու է դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կողմերն ընդլայնված ձևաչափում կանցկացնեն հանդիպում: Հանդիպումից հետո նախատեսված է երկու երկրի նախագահների համատեղ մամլո ասուլիսը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Սալոմե Զուրաբիշվիլու և Լեհաստանի նախագահի մասնակցությունը կոնֆերանսին, «Առաջնորդների երկխոսությունը. Արևելյան գործընկերության 10-ամյակը» խորագրով:

Այցի առաջին օրը Վրաստանի նախագահը հանդիպում է ունենալու նաև Լեհաստանի Հանրապետության սենատի մարշալ Ստանիսլավ Կարչևսկիի հետ:

Պաշտոնական այցի առաջին օրը Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու «Զդանևիչ եղբայրներ – Կիրիլ և Իլյա» վերնագրով գրքի շնորհանդեսին, որը նախագահին անձամբ ներկայացնելու է Քեթևան Կինծուրաշվիլին:

Վարշավայում, պաշտոնական այցի երկրորդ օրը Վրաստանի նախագահին հյուրընկալելու է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին:

Այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է Սուրբ Գրիգոլ Փերաձեի անվան մատուռ և սրբապատկերների թանգարան:

Վրաստանի նախագահն առաջին պաշտոնական այցով Վարշավա էր մեկնել երեկ երեկոյան: Նախագահի այցը Լեհաստան երկօրյա է: