Սալոմե Զուրաբիշվիլին կլինիկայում տեսակցել է «Թբիլիսի փրայդի» հակառակորդների ցույցին տուժած լրագրողներին
Սալոմե Զուրաբիշվիլին կլինիկայում տեսակցել է «Թբիլիսի փրայդի» հակառակորդների ցույցին տուժած լրագրողներին

«Թբիլիսիի փրայդի» հակառակորդների ցույցին տուժած լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկն արդեն դուրս է գրվել, մեկը վիրահատվում է, իսկ մյուսների վիճակը կայուն է:

Վրաստանի առաջին ալիքի օպերատոր Իլիա Թվալիաշվիլին մնում է կլինիկայում: Նրա առողջական վիճակը կայուն է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կլինիկայում տեսակցել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ Ռուսթավելիի պողոտայում, որտեղ «Թբիլիսիի փրայդի» հակառակորդները ցույց էին անցկացնում, ցուցարարները առերեսվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Թբիլիսիի փրայդի հակառակորդները թույլ չէին տալիս լրագրողներին աշխատել, շշեր ու փայտեր էին նետում տարբեր լրատվամիջոցների նկարահանող խմբերի ուղղությամբ: Լրագրողները տարհանվել են պարեկային ոստիկանության օգնությամբ:

Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով սկսվել է հետաքննությունը, Ռուսթավելի պողոտայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործողությունների և մասնագիտական ​​գործունեությունը խոչընդոտելու փաստերով: Ըստ ՆԳՆ-ի ՝ ոստիկանության աշխատակիցների արձագանքի արդյունքում լրատվամիջոցների  ներկայացուցիչները այս փուլում տեղափոխվել են անվտանգ վայր: