Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել է Մոնտենեգրոյի, որպես կորոնավիրուսի դեմ պայքարում ամենահաջող երկրներից մեկի, անվտանգ զբոսաշրջության միջանցքին միանալու հանարավորությունը
Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել է Մոնտենեգրոյի, որպես կորոնավիրուսի դեմ պայքարում ամենահաջող երկրներից մեկի, անվտանգ զբոսաշրջության միջանցքին միանալու հանարավորությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Մոնտենեգրոյի նախագահի հետ և հույս հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով նրա չեղարկված այցը, տեղի կունենա ճգնաժամի ավարտից հետո:

Այս մասին տեղեկությունը տարածվում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Նրանց փոխանցմամբ, նախագահները խոսել են Վրաստանում և Մոնտենեգրոյում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի և իշխանությունների կողմից իրականացրած միջոցառումների մասին, որոնք հաջողություն են բերել երկու երկրներին:

«Մոնտենեգրոյի նախագահը բարձր է գնահատել համավարակի դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը: Խոսքը վերաբերել է նաև հետճգնաժամային ժամանակաշրջանում տնտեսության գործի դնելու ռազմավարական ծրագրերին, այս համատեքստում անվտանգ զբոսաշրջության ոլորտում Վրաստանի և Մոնտենեգրոյի մասնակցության մեծ նշանակությանը, քանի որ Վրաստանի, ինչպես նաև Մոնտենեգրոյի տնտեսությունը, մեծապես կախված է զբոսաշրջության ոլորտից:

Վրաստանի նախագահը Մոնտենեգրոյին առաջարկել է ներգրավվել անվտանգ զբոսաշրջության միջանցքին, որը Մոնտենեգրոյի նախագահը անվանել է հետաքրքիր գաղափար: Նախագահները քննարկել են Վրաստանի և Մոնտենեգրոյի եվրաինտեգրման գործընթացի ընթացքը: Մոնտենեգրոյի նախագահը հայտարարել է, որ Մոնտենեգրոն աջակցում է Վրաստանի եվրոպական ինտեգրմանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվել է, որ երկու երկրների համար կարևոր է, Եվրաինտեգրման ճանապարհին ունեցած փորձը կիսել միմյանց հետ: