Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Վատիկան, նախատեսվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Հռոմի Պապի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Վատիկան, նախատեսվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Հռոմի Պապի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, նախատեսվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Հռոմի Պապի, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Բացի այդ, նախագահի աշխատակազմում հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև տարբեր բարձրաստիճան հանդիպումներ: