Սալոմե Զուրաբիշվիլին Ջո Բայդենին և Կամալա Հարիսին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ
Սալոմե Զուրաբիշվիլին Ջո Բայդենին և Կամալա Հարիսին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի կապակցությամբ,- այս մասին նա գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Վրաստանը, Կովկասի տարածաշրջանը և աշխարհը ազատ, հզոր և ժողովրդավարական Ամերիկայի կարիքն ունեն:

Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ համագործակցությանը, որպեսզի մեր երկու երկրների համագործակցությունն ու կապերն էլ ավելի ամրապնդվեն ու խորանան»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ շնորհավորում է նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին, որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին փոխնախագահ կնոջ և մաղթում հաջողություններ: