Սալոմե Զուրաբիշվիլին Ջասթին Թրյուդոյին շնորհավորել է Կանադայի վարչապետի պաշտոնում մնալու առթիվ
Սալոմե Զուրաբիշվիլին Ջասթին Թրյուդոյին շնորհավորել է Կանադայի վարչապետի պաշտոնում մնալու առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջասթին Թրյուդոյին շնորհավորել է Կանադայի վարչապետի պաշտոնում մնալու առթիվ:

«Շնորհավորում եմ Ջասթին Թրյուդոյին արժանի հաղթանակի առթիվ: Սպասում եմ նորացված համագործակցություն  երկկողմ հարաբերություններում Վրաստանի և Կանադայի բարեկամ ժողովուրդների միջև»,- գրում է Զուրաբիշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի « Լիբերալ կուսակցությունը, սակայն այս տվյալներով, վարչապետը չի կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն: