Սալոմե Զուրաբիշվիլին իշխանությանը և ընդդիմությանը կոչ է անում, ստեղծել արդար ընտրությունների անցկացման պայմաններ
Սալոմե Զուրաբիշվիլին իշխանությանը և ընդդիմությանը կոչ է անում, ստեղծել արդար ընտրությունների անցկացման պայմաններ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագծի առնչությամբ զարգացած իրադարձություններին:

Նախագահի հայտարարությամբ, հասարակությունը հոգնել է մշտական սկանդալներից և ճգնաժամներից և ցանկանում է տեսնել հեռանկար:

«Ցավալի է, որ այսպես բարձր հնչեցված նախաձեռնությունը, որը համապատասանում էր միջազգային համադաշնության հանձնարարականներին և որը գնահատվել էր դրական, ավարտին չհասցվեց: Սա դառնում է մեր երկրում ընթացող իրադարձությունների նկատմամբ բացասական գնահատականների պատճառ, հենց այն պահին, երբ բոլոր ուղղություններով մեզ անհրաժեշտ է ակտիվ աջակցություն:

Վստահ եմ, որ ունենք այս լարված իրավիճակը հաղթահարելու ռեսուրս»,- ասվում է Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարության մեջ:

Նախագահը իշխանությանը և ընդդիմությանը կոչ է անում, կիրառել բոլոր հնարավորությունները ընդհանուր հայտարարի գալու համար և ստեղծել արդար ընտրությունների անցկացման պայմաններ: