Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է համաներման մորատորիում
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է համաներման մորատորիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մորատորիում է հայտարարում կալանավորներին համաներելու առնչությամբ:

Այս մասին Զուրաբիշվիլին հայտնել է նախագահի նստավայրում անցկացված մամլո ասուլիսին:

«Որպես նախագահ, ես հայտարարում եմ համաներման մորատորիում: Հետո տեսնենք, ինչպես կլինի, օրենքներն ինչպիսին կլինեն և ինչպիսին կլինի համաներումը, ըստ դրա կսահմանվի: Եղել են բազմաթիվ շահարկումներ տարբեր մարդկանց միջամտության, այդ թվում՝ իմ խորհրդարանական քարտուղարի մասին, սակայն սա նրա իրավասությունը չէ և նա չէր կարող միջամտել: Ես եմ կայացրել որոշում և մեկ այլ անձին չեմ կարող փոխանցել պատասխանատվությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Դրա հետ մեկտեղ, այսօր հայտարարվել էր, որ մամլո ասուլիսը պետք է անցկացներ խորհրդարանական քարտուղար Դիմիտրի Գաբունիան, սակայն մամուլի առջև ներկայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հանդես եկել հայտարարությամբ: