Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանում կհանդիպի Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին
Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանում կհանդիպի Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Հայաստան:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Վրաստանի նախագահի այցը երկօրյա է և կավարտվի մարտի 14-ին: