Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ապրիլի 9-ին զոհերի հիշատակին
Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ապրիլի 9-ին զոհերի հիշատակին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք մատուցեց 1989 թվականի Ապրիլի 9-ին զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց հուշահամալիրին:

«Ապրիլի 9-ի հերոսների հանդեպ հարգանքը արտահայտվում է ոչ միայն կակաչներ բերելով ու այստեղ գալով, այլ նաև այն փաստով, որ մենք հարգում ենք Ապրիլի 9-ի ոգին: Դա միասնություն է, նվիրվածություն անկախությանը, լիարժեք գիտակցում, թե ինչ է դա նշանակում: Ուստի խնդրում եմ հարգել այս օրը», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: