Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ճապոնիայի վարչապետին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ճապոնիայի վարչապետին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ճապոնիա այցի շրջանակներում հանդիպել է երկրի վարչապետ Սինձո Աբեին:

Այս մասին Զուրաբիշվիլին գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Այցի ժամանակ համոզվեցի, որ Վրաստանը և Ճապոնիան բարեկամ ազգեր են, որոնք համագործակցում են առևտրի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Մեր խնդիրն այս կապերի ամրապնդումն է»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: