Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Քելի Դեգնանի և Կառլ Հարցելի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Քելի Դեգնանի և Կառլ Հարցելի հետ

Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, միջազգային քաղաքականության կարևոր իրադարձությունների կապակցությամբ, հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության դեսպաններին:

Այդ մասին տեղեկատվությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նրանց հաղորդմամբ, Օրբելիանիների պալատում Քելի Դեգնանի ու Կառլ Հարցելի հետ հանդիպման ժամանակ, խոսքը վերաբերել է նաև ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքին և երկրում ընթացող գործընթացներին: