Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Մոհամադ Ջավադ Զարիֆը վերահաստատել է Իրանի Հանրապետության աջակցությունը, Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Նրանց հաղորդմամբ, Վրաստանի նախագահը խոսել է բռնազավթման և բռնազավթված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակի մասին: Նախագահը հանդիպման ընթացքում կարևորել է կայունությունը տարածաշրջանում և Վրաստանում:

«Զրույցն վերաբերել է նաև համավարակին, ինչը զգալիորեն խոչընդոտել է երկկողմ հարաբերություններին:

Վրաստանի նախագահն իրանցի հյուրի հետ քննարկել է տարածաշրջանի տնտեսական ներուժը և նոր կարևոր հնարավորությունները, որոնց օգտագործումը կնպաստի Վրաստանի տնտեսության զարգացմանը»,- հայտարարել են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունում: