Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ (տեսանյութ)

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի Հայաստան այցի պաշտոնական մասը սկսվել է դիմավորման արարողությամբ, որը տեղի է ունեցել Երևանում, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:

Կատարվել են Վրաստանի և Հայաստանի պետական օրհներգները: Սալոմե Զուրաբիշվիլին և Արմեն Սարգսյանը հարգել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը և ներկայացրել պետական պատվիրակությունները:

Վրաստանի նախագահի վարչության ղեկավար Լաշա Ժվանիան հայտարարում է, որ Հայաստանը Վրաստանի հարևանն է և երկու երկրները շատ բան ունեն քննարկելու, որի շուրջ Վրաստանի նախագահը զրուցելու է ՀՀ նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի և հայոց կաթողիկոս պատրիարքի հետ:

Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հայտարարությամբ, Հայաստանը Վրաստանի ավանդական գործընկեր երկիրն է և մշտապես կարևորվում են հարևանների միջև հարաբերությունները:

Վրաստանի նախագահի այցը երկօրյա է, այն ավարտվելու է մարտի 14-ին:

Թողնել մեկնաբանություն