Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերում եվրահանձնակատար, Օլիվեր Վարհելի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերում եվրահանձնակատար, Օլիվեր Վարհելի հետ

Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերում եվրահանձնակատար, Օլիվեր Վարհելի հետ:

Հանդիպումից հետո, Եվրահանձնակատարը հանդիպման մասին գրել է «Թվիթերի» իր էջում և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կայացել է հաջող հանդիպում :

«Հաստատվել է, որ Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին «կովիդ 19»-ի դեմ պայքարում, ներառյալ պատվաստանյութի վաղ հասանելիության հարցում: Մենք նաև կաջակցենք տնտեսական զարգացմանն ու վերականգնմանը: Միությունն այս համատեքստում շատ կարևոր է», – գրել է հանձնակատարը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես Թվիթերի պաշտոնական էջում արձագանքել է հանդիպմանը: Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Վարհելին, արդյունավետ հանդիպման համար:

«Վերականգնման ճանապարհը անցնում է համերաշխության վրա: Ուրախ եմ, որ Վրաստանը, որպես Եվրոպայի ամենամոտ գործընկերներից մեկը, կարող է հույս դնել Եվրահանձնաժողովի աջակցության վրա», – գրել է նախագահը: