Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է եվրոպական խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկի հետ

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է եվրոպական խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախագահի Բրյուսել կատարած այցի շրջանակներում:

Մինչ այդ, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ, որտեղ քննարկել են եվրոպական ձգտումները: Նախագահը Յոհանես Հանին լրատվություն է փոխանցել Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող ծանր մարդասիրական իրավիճակի մասին:

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Ժան Կլոդ Յունկերի և եվրոխորհրդարանի նախագահ Անտոնիո Տաիանիի հետ: Բացի այդ նա հանդիպելու է Ֆեդերիկա Մոգերինիի և Դիմիտրիս Ավրամոպոլուսի հետ:

Վրաստանի նախագահի այցը տևելու է մինչև հունվարի 23-ը: