Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ավստրիայի նախագահին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ավստրիայի նախագահին

Տոկիո աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին:

Սալոմե Զուրաբիշվիլին ավստրիական կողմին մանրամասն տեղեկություն է փոխանցել Վրաստանում ընթացող իրադարձությունների, Ռուսաստան-Վրաստան հարաբերության և Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակի մասին: Այդ թվում, զրուցել է սահմանազատման գործընթացի, տեղաշարժի սահմանափակման և Ռուսաստանի հետ ավիրաչվերթների կասեցման շուրջ:

Կողմերը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները:

Ավստրիայի Հանրապետության նախագահը Սալոմե Զուրաբիշվիլուն հրավիրել է Ավստրիա: