Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել ուկրաինացիներին
Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել ուկրաինացիներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում տարեկան զեկույցի ավարտից հետո իր համերաշխությունն է հայտնել ուկրաինացիներին:

«Ես չեմ ցանկանում ավարտել իմ ելույթը այսօր՝ Ապրիլի 9-ով, որը մեր անկախության ու անկախության ամրապնդման օրն է: Չեմ ուզում չնշել մեր ուկրաինացի ընկերների ներկայիս պայքարը և իմ համերաշխությունը չհայտնել նրանց: Կարծում եմ, որ այսօր, ի նշան այս համերաշխության, անհրաժեշտ է անհապաղ դեսպանին վերադարձնել Կիև», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: