Սալոմե Զուրաբիշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցելու է Փարիզի գլոբալ համաժողովին
Սալոմե Զուրաբիշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցելու է Փարիզի գլոբալ համաժողովին

Այսօր, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում, Էմանուել Մակրոնի, Կամալա Հարիսի, Շառլ Միշելի, Անգելա Մերկելի և աշխարհի այլ առաջնորդների հետ միասին մասնակցելու է միջազգային համաժողովին (Generation Equality Forum) և հանդես է գալու խոսքով:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, համաժողովը, որն իրենից ներկայացնում է հանրային քննարկում  գենդերային հավասարության գործողությունների և հաշվետվողականության վերաբերյալ, անց է կացվում ՄԱԿ-ի կանանց կազմակերպության, Ֆրանսիայի և Մեքսիկայի համանախագահությամբ և քաղաքացիական հասարակության համագործակցությամբ:

Նրանց խոսքով, համաժողովին կմասնակցեն և ելույթ կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը, ՄԱԿ-ի կանանց կազմակերպության գործադիր տնօրեն Պումզիլե Մլամբո Նքգուկան, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դել Լայենը, Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի նախագահի առերես հանդիպումը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ:

Գլոբալ համաժողովը մեկնարկել է մարտի 29-ին Մեխիկոյում և կավարտվի հուլիսի 2-ին `Փարիզում: