Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա այցի ժամանակ հանդիպելու է Անգելա Մերկելին
Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա այցի ժամանակ հանդիպելու է Անգելա Մերկելին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա պաշտոնական այցի ժամանակ հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի նախագահի վարչությունում:

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Գերմանիա կայանալու է փետրվարի 20-21-ին:

Դրա հետ մեկտեղ, նախքան Գերմանիա այցը, փետրվարի 17-19-ին Վրաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա, որտեղ հանդիպում է ունենալու նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այցերի նպատակը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերության խորացումն է: