Սալոմե Զուրաբիշվիլին և Քրիստիան Դանիելսոնը քննարկել են բանակցային գործընթացը
Սալոմե Զուրաբիշվիլին և Քրիստիան Դանիելսոնը քննարկել են բանակցային գործընթացը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է, Եվրամիության միջնորդությամբ անցկացվող  քաղաքական երկխոսությանը մասնակցող, Եվրամիության խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ, ով երկրորդ անգամ է այցելել Վրաստան:

Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկությամբ, Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իշխանության և ընդդիմության միջև ընթացող բանակցությունները:

Վրաստանի նախագահը վերահաստատեց քաղաքական ճգնաժամի մեղմացման կարևորությունը և Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը, հետհամավարակային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում: