Սալոմե Զուրաբիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգստին
Սալոմե Զուրաբիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգստին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգստին:

Քաղաքացիական հոգեհանգստին ներկա են նաև խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանական մեծամասնության անդամները, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, ընդդիմադիր կուսակությունների առաջնորդները, արվեստի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Անզոր Էրքոմաշվիլու ընտանիքին ցավակցել է Բիձինա Իվանիշվիլին:

Սամեբայի աթոռանիստ տաճարում ընթանում է երաժիշտ, բանահյուս, «Ռուսթավի» համույթի հիմնագիր Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգիստը:

Մարտի 31-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ Անզոր Էրքոմաիշվիլին: Նա կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում էր ստանում Առաջին համալսարանական կլինիկայում: Այսօր Անզոր Էրքոմաիշվիլիին հուղարկավորելու են Մթածմինդայի գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում: