Սալոմե Զուրաբիշվիլին և Էմանուել Մակրոնը ստորագրել են «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հիմնադրման հռչակագիրը
Սալոմե Զուրաբիշվիլին և Էմանուել Մակրոնը ստորագրել են «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հիմնադրման հռչակագիրը

Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հիմնադրման հռչակագրի ստորագրությունը: Այս մասին նշված է գերատեսչության կողմից տարածած լրատվության մեջ: Նախարարությունում հայտարարում են, որ ձևաչափի հիմնումը ընդգծում է Վրաստանի և Ֆրանսիայի միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսության կարևորությունը:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է 2019 թվականի փետրվարի 19-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Ֆրանսիա այցի շրջանակներում, երկու երկրների նախագահների կողմից ստորագրված համագործակցության՝ «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հռչակագրի հիմնադրումը:

Նշված նախաձեռնության հիմքը դրվել է 2018 թվականի մայիսին, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Ժան-Իվ Դրիանի Վրաստան այցի շրջանակներում: Հատկանշական է, որ Վրաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները վերջին տարվա ընթացքում ակտիվ համագործակցում են այդ ուղղությամբ:

Ձևաչափի հիմնադրումը ընդգծում է Վրաստանի և Ֆրանսիայի միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսության կարևորությունը, որը պայմանավորված է ակտիվացված երկկողմ համագործակցության որակը նոր փուլ տեղափոխելու կարիքով»,-ասում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Հռչակագիրը ներառում է հետևյալ ուղղությունները՝ քաղաքականություն, պաշտպանություն և անվտանգություն, էկոնոմիկա և առևտուր, կրթություն, գիտություն և մշակույթ:

Վրաց-ֆրանսիական երկխոսությունը կրում է 1942 թվականին Էլ-Ալամեյնում զոհված ֆրանսիական արտաքին լեգիոնի վրաց սպա, Դիմիտրի Ամիլախվարի անունը: