Սալոմե Զուրաբիշվիլին ընթացիկ շաբաթ Վիլնյուսում ներկա է գտնվելու Վալդաս Ադամկուսի անվան կոնֆերանսին
Սալոմե Զուրաբիշվիլին ընթացիկ շաբաթ Վիլնյուսում ներկա է գտնվելու Վալդաս Ադամկուսի անվան կոնֆերանսին

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին ընթացիկ շաբաթ Վիլնյուսում ներկա է գտնվելու Լիտվայի նախկին նախագահ, Վալդաս Ադամկուսի անվան կոնֆերանսին: Լրատվությունն այս մասին տարածում է «Բալտիկ Թայմս» հրատարակչությունը:

Մամուլի փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ միասին ավանդական կոնֆերանսին ներկա է գտնվելու նաև Մոլդովայի վարչապետ, Մայա Սանդուն:

Կազմակերպիչների հայտարարությամբ, միջոցառմանը հրավիրված է նաև ՈՒկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին, ով ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով չի հարմարեցնում մեկնել Լիտվա:

Լիտվայի նախկին նախագահ, Վալդաս Ադամկուսի անվան կոնֆերանսը տեղի է ունենալու օգոստոսի 22-23-ին և կողմնորոշված է լինելու Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների, ինչպես նաև արևելյան հարևանության քաղաքականության հարցերի վրա: Կոնֆերանսի մասնակիցներին հյուրընկալելու է Լիտվայի նախագահ, Գիտանաս Նաուսեդան: Մասնակիցների միջև լինելու են նաև ՝ ամերիկացի, գերմանացի, լեհ, ռումինացի, լատվիացի և ուկրաինացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ: