Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկվել է «անցկացրու ամառը Վրաստանում» քարոզարշավին և կոչ է արել արտասահմանցիներին այցելել Վրաստան (տեսանյութ)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկվել է «անցկացրու ամառը Վրաստանում» քարոզարշավին և կոչ է արել արտասահմանցիներին այցելել Վրաստան:

Նա տեսագրությունը ձայնագրել է Բաթումիից:

«Մենք գտնվում ենք Սև ծովի վրաց Ռիվիերայի բարձրագույն կետում: Մեր ետևում ժամանակակից Բաթումի քաղաքն է և նրա ծովափը: Գտնում եմ, սա եզակի վայր է, որտեղ մշակույթը հանդիպում է գեղեցկության հետ: Այստեղ ունենք հնեաբանական վայրեր: Սպասում ենք ձեզ, վրաց հյուրընկալությամբ: Անցկացրեք ամառը Վրաստանում»,-ասում է Սալոմե Զուրաբիշվիլին: