Սալոմե Զուրաբիշվիլին Դոնալդ Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում
Սալոմե Զուրաբիշվիլին Դոնալդ Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Այս մասին Սալմե Զուրաբիշվիլին գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Մաղթում եմ ապաքինում: Իրոք դժվար ժամանակներ են, սակայն մենք կհաղթահարենք այս ամենը համերաշխությամբ: Հուսանք, որ դուք էլ և առաջին տիկինն էլ շուտով կապաքինվեք»,- գրում է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, հոկտեմբերի մեկին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանի Թրամփը վարակվել են կորոնավիրուսով:

Թողնել մեկնաբանություն