Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է ՆԳ նախարարությանը և ոչկառավարական սեկտորին արձագանքել իր ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքների վրա
Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է ՆԳ նախարարությանը և ոչկառավարական սեկտորին արձագանքել իր ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքների վրա

Շատ անպատվելի է երկրի համար, որ մարդիկ, ովքեր սպառնում են կնոջը և իր երեխաներին, խոսում են զինված ուժերի անունից, այն ուժերի, որը մեր երկրի և անձամբ իմ համար հանդիսանում է վրաց խիզախության, արժանապատվության և հզորության խորհրդանիշը»,-այս մասին հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, և հավելել, որ իրեն և իր որդիներին սպառնացել են «ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականները:

Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ, սոցիալական ցանցում համընկնող տեքստերը մատնանշում են, որ տարբեր անձի կողմից ստացված սպառնալիքները իրականում գրված են ընդհանուր պլանով:

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, նա արդեն դիմել է ներքին գործերի նախարարությանը և այլ համապատասխան մարմիններին:

«Դիմել եմ ներքին գործերի նախարարությանը և համապատասխան մարմիններին, քանզի անհապաղ արձագանքեն տվյալ փաստին, որ ժամանակին խանխվեն ապակայունացմանը և խառնաշփոթություններին ուղղված գործողությունները: Զուգահեռաբար կոչ եմ անում ոչկառավարական սեկտորի ներկայացուցիչներին, որոնց պարտավորությունն է պետական գերատեսչությունների հետ միասին պաշտպանել նախընտրական խաղաղությունը և հավասարակշռությունը»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:

Դրա հետ մեկտեղ անկախ թեկնածուի խոսքերով հոկտեմբերի 11-ին արված իր հայտարարությունը մնացել է առանց արձագանքման:

Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 9, 10 և 11-ին իմ և իմ զավակների՝ Թեյմուրազի և Քեթևանի հասցեին կարճ տեքստային հաղորդագրությունների միջոցով ուղարկվել են սպառնալի բովանդակության ուղերձներ: Հաղորդագրությունները պարունակում էին շատ ծանր բովանդակություն: