Սալոմե Զուրաբիշվիլին դիմեց օլիմպիականներին. Վրաստանը պետք է միջազգային ասպարեզում ցույց տա իր արժանապատվությունը, դա ձեր պարտականությունն է, և ես գիտեմ, որ կկարողանաք դա անել
Սալոմե Զուրաբիշվիլին դիմեց օլիմպիականներին. Վրաստանը պետք է միջազգային ասպարեզում ցույց տա իր արժանապատվությունը, դա ձեր պարտականությունն է, և ես գիտեմ, որ կկարողանաք դա անել

Սպորտը, Օլիմպիական խաղերը միության, միասնության և խաղաղության խորհրդանիշ են, – ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի օլիմպիական և պարալիմպիկ պատվիրակությունների երդման արարողությանը և Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերին ճանապարհելու միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Նախագահի խոսքով, Վրաստանը պետք է իր արժանապատվությունը ցուցադրի արտերկրում, միջազգային ասպարեզում, և օլիմպիականներն այս հարցում իրենց դերակատարությունն ունեն:

«Բացի համաճարակից, մենք նաև անցանք շատ բարդ տարի, և ոչ թե պարզապես մեկ տարի, այլ տարիներ դիմակայություն, և դուք այստեղ շատ առանձնահատուկ դեր ունեք, քանի որ սպորտը, Օլիմպիական խաղերը, դա միության խորհրդանիշ է, միասնություն և խաղաղություն:

Այս երկիրը պետք է դրսևորի իր արժանապատվությունը միջազգային ասպարեզում, անհրաժեշտ է, որ Վրաստանը ճանաչվի, և դա ձեր պարտականությունն է, դուք եք պարտական, և ես գիտեմ, որ կկարողանաք դա անել: Դուք մեզ այնտեղ կներկայացնեք, ինչպես մենք կանք այս արժանապատվությամբ, և դա շատ կարևոր է այսօր: Երեկ մենք հանդիպեցինք Աֆղանստանից վերադարձած զինվորների հետ: Մեր ներկայացուցիչները գտնվում էին Աֆղանստանում, շատ ծանր պայմաններում, և նրանք արժանապատվորեն կրում էին Վրաստանի դեմքը: Դուք վաղը, հաջորդ օրը Վրաստանի դեմքն եք: Այնտեղ, որտեղ որ որ կլինեք, բոլորիդ հաջողություն, հաղթանակ եմ մաղթում: Դուք արդեն հաղթող եք և մենք ձեզ հետ ենք», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: