Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Ուկրաինայում ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Ուկրաինայում ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Ուկրաինայում ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին:

«Շատ ցավալի է Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ երիտասարդ կուրսանտների և օդաչուների զոհվելու մասին լուրը: Իմ մտքերը զոհերի ընտանիքի անդամների և ուկրաինացի ժողովրդի հետ են»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթերում»:

Ուկրաինայում ռազմական-տրանսպորտային օդանավի կործանման հետևանքով զոհվել է 25 մարդ:

Թողնել մեկնաբանություն