Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Աֆրիկայում ցիկլոնի հետևանքով զոհվածների մտերիմներին
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Աֆրիկայում ցիկլոնի հետևանքով զոհվածների մտերիմներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Աֆրիկայում ցիկլոնի հետևանքով զոհվածների մտերիմներին:

Ինչպես գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթերի» պաշտոնական էջում, Վրաստանը ցավակցում է Աֆրիկայի պատմությունում ամենաավերիչ պտուտահողմի հետևանքով մահացածների մտերիմներին:

«Վրաստանը աղոթում է ողբերգական ցիկլոնի հետևանքով զոհերի և նրանց ընտանիքների համար: Աֆրիկայի պատմությունում ամենաավերիչ «Իդայ» տրոպիկական պտուտահողմը վրա հասավ Մադագասկարում, Մալավիում, Զիմբաբվեում և Մոզամբիկում, սակայն ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի»,- ասվում է Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունում:

Աֆրիկայում աղետի հետևանքով միայն Մոզամբիկում զոհերի թիվը հասել է 300-ի: Ցիկլոնի հետևանքով տուժել են միլինավոր մարդիկ: