Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպելու է Ենս Ստոլտենբերգի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպելու է Ենս Ստոլտենբերգի հետ

Այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կհյուրընկալի Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիին:

Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին:

Դաշինքի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, հաշվի առնելով «կովիդ 19»-ի համավարակի անվտանգության միջոցները, լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չի տրվի մուտք գործել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:

Միջոցառման ուղիղ հեռարձակումը կիրականացվի ՆԱՏՕ-ի կայքում:

Բրյուսել կատարած այցի շրջանակներում, Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի նախագահ, Շարլ Միշելի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ժոզեֆ Բորելի և Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլի հետ: