Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվանից սկսում է մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի միջոցառումներին
Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվանից սկսում է մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի միջոցառումներին

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվանից սկսում է մասնակցել  Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի միջոցառումներին:

Սալոմե Զուրաբիշվիլին արդեն գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ՄԱԿ-ի ամբիոնից նա ողջ աշխարհին կդիմի չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ին: Գլխավոր բանավեճի ընթացքում Վրաստանի նախագահը դիմելու է աշխարհի շուրջ 200 երկրների առաջնորդներին: Մինչ գլխավոր բանավեճը, Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը նախատեսվում է Թբիլիսիի ժամանակով 20:00-ից 21:00-ն:

Մինչ այդ, Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա արտասահմանցի գործընկերների հետ: Նա խոսքով ելույթ է ունենալու գագաթնաժողովին թե բարձրաստիճան հանդիպումներին:կանդրադառնա առանցքային նիստերի գագաթնաժողովներին կամ բարձր մակարդակի հանդիպումների: Դրանցից առաջինը կլինի համաշխարհային առողջապահական ժողովը, որն ուղղված է ամբողջ աշխարհում համընդհանուր առողջապահական խնամքին:

Վրաստանի նախագահը ներկա է գտնվելու նաև Դոնալդ Թրամփի և նրա կնոջ անունից տրվող պաշտոնական ընդունելությանը:

Թողնել մեկնաբանություն