Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հանդիպումը տեղի է ունենալու Ելիսեյան պալատում, Թբիլիսիի ժամանակով ժամը 13:00-ին:

Հանդիպումից հետո, երկու երկրների նախագահներըստորագրելու են փոխհամագործակցության հռչակագիր «Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության» հիմնադրման մասին, որը նախատեսում է համագործակցություն տարբեր ոլորտներում:

Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպումից հետո անելու են համատեղ հայտարարություններ և պատասխանելու են լրագրողների հարցերին:

Վրաստանի նախագահը Ֆրանսիա է այցելել փետրվարի 17-ին: Այցի առաջին օրը Զուրաբիշվիլին դիտել է իր հոր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցին և որդիների հետ միասին ներկա է գտնվել պատարագին: Դրանից հետո նախագահը մեկնել է Լևիլ, որտեղ ծաղկեպսակ է դրել իր ծնողների գերեզմանին: Այցի առաջին օրը Սալոմե Զուրաբիշվիլին ավարտել է ուսանողների և վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Ֆրանսիա աշխատանքային այցի պաշտոնական մասը Վրաստանի նախագահը սկսել է երեկ: Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալել է սենատի նախագահ, Ժերար Լարշեն:

Այցի երկրորդ օրը տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը կին լիդերների հետ:

Օրվա երկրորդ կեսին Սալոմե Զուրաբիշվիլին դասախոսություն է կարդացել քաղաքական գիտությունների ինստիտուտում:

Օրվա ավարտին Սալոմե Զուրաբիշվիլիին Ելիսեյան պալատում հյուրընկալել է առաջին տիկին, Բրիջիտ Մակրոնը:

Վրաստանի նախագահը Ֆրանսիայից մեկնելու է Գերմանիա, որտեղ հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: