Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Անգելա Մերկելի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Անգելա Մերկելի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպելու է Գերմանիայի կանցլեր, Անգելա Մերկելի հետ:

Օրվա առաջին կեսին ծրագրված է հանդիպում Գերմանիայի նախագահի հետ: Ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախագահները հայտարարություններ կանեն մամուլի համար:

Այցի ավարտին Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է Անգելա Մերկելի հետ, որից հետո նրանք նույնպես հայտարարություններ կանեն մամուլի համար:

Այցի նպատակը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն է:

Մինչ այդ, Վրաստանի նախագահը այցով գտնվում էր Ֆրանսիայում: Ելիսեյան պալատում Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: