Սալոմե Զուրաբիշվիլին ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին
Սալոմե Զուրաբիշվիլին ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետերաններին շնորհավորել է հաղթանակի օրվա առթիվ:

Նախագահն այսօր այցելել է Հաղթանակի զբոսայգի (Վակեի այգի) և անհայտ զինվորի գերեզմանին դրել ծաղկեպսակ:

«Ցանկանում եմ բոլոր վետերաններին շնորհավորել իրենց հաղթանակի առթիվ: Հարգանքի են արժանի բոլոր այն հերոսները, որոնք զոհվել են պատերազմում: Բոլոր վրացիները հավատում էին, որ պայքարում են ազատության և երկրի անկախության համար: Բոլորը զոհվել են Վրաստանի անկախության համար և ցանկանում եմ, որ միշտ վառ պահենք նրանց հիշատակը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլուն Հաղթանակի զբոսայգում հակաօկուպացիոն ակցիայի մասնակիցները դիմավորել են «ամոթ, ամոթ» «դավաճան» բացականչություններով: